«Պետք է պայքարել ոչ թե նիկոլների դեմ, այլ նիկոլ ծնող միջավայրի դեմ…»
Advertisement 1000 x 90

«Պետք է պայքարել ոչ թե նիկոլների դեմ, այլ նիկոլ ծնող միջավայրի դեմ…»

Հրանտ Խալաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժ Սարգսյանի հրաժարականից ուղիղ 10 օր առաջ քայլառաստների փոքրաթիվ խումբը մտնում է Երևան: Ավանի մատույցներում նրանց դիմավորում է սորոսական «Մերժիր Սերժին» խումբը և շարժվում են դեպի Ազատության հրապարակ, ուր նրանց են միանում մի քանի հարյուր ցուցարարներ: Ինչու՞ եմ սա հիշեցնում, որովհետև, հաճախ եմ լսում, որ «ժողովուրդը» մի կտոր կալբաստի համար միացավ ցույցերին, բայց հայրենիքի համար չի ուզում ոտքի կանգնել: Ուրեմն իմացեք, «ժողովուրդը» ոչ հայրենիքի, ոչ էլ առավելևս բանանի կամ կալբաստի համար փողոց դուրս չի գա:

«Ժողովուրդը» միայն մի դեպքում է դուրս գալիս փողոց, երբ վստահ է լինում, որ պետությունը չի պատժի նման արարքի համար: Սերժը չպատժեց, նիկոլը բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով ցուցադրում է, որ պատրաստ է պատժելու, վկան՝ ավտոմատը պատուհանից դուրս հանած թիկնապահը, և գազելի վարորդին՝ ժողովրդի վրայով անցնելու կոչ անող շարքային մլիցեն: Դեն շպրտեք ֆեյսբուքաֆեյքային վիրտուալ աշխարհը և տակը կմնա պրագմատիկ, ռեալ իրավիճակը:

Մի կողմում՝ գործ ունենք մի քանի տասնյակ պարգևավճար ստացողների, նրանց մի քանի հարյուր հարազատների, նրանց կողմից վարձված մի քանի հարյուր թափթփուկների, սխալը մինչև վերջ չընդունող մի քանի տասնյակ հազար հպարտների, մյուս կողմից՝ հայրենիքի համար մտահոգ մի քանի տասնյակ հազար արժանապատիվ քաղաքացիների և հարյուր հազարավոր, եթե չասեմ միլիոնավոր, անտարբեր ու ոտքը կախ գցած, «զգույշ» մասսայի հետ:

Որքան էլ, որ անհեթեթ ու անտրամաբանական թվա, մեր իրականության մեջ վճռորոշ դերակատարումը վերապահված է հենց երրորդ՝ իներտ խմբին: Նրանք կմիանան պայքարին միայն մեկ դեպքում, երբ զգան, որ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ և նիկոլի միլիցեքը այլևս չեն կարողանում, կամ չեն ուզում իրենց ձերբակալել: Իսկ միչ այդ, նրանք պարզապես կլռեն, «խելացի» դեմք հագած կփորձեն վերլուծություններ անել, մի մասը նույնիսկ առանձին զրույցներում կփորձի խորհուրդ տալ, թե ինչպես է պետք պայքարել դավաճանի դեմ, բայց իրենց հիմնական առաքելությունն այս կյանքում, սպասելն է:

Սպասել, որ ջրերը պարզվեն, եթե զգան, որ նիկոլը «պարտվում» է, հավատացեք, այնպիսի արագություն կբացեն, որ չեք էլ հասցնի տեսնել, թե ինչպես նրանցից ոմանք դարձան ցույցի առաջնորդ ու հարթակի ներկայացուցիչ, դե իսկ, եթե նիկոլն ամրապնդի դիրքերը, իրենք կասեն, որ պետություն կա և իրենք պետության կողքին են միշտ: Երկիրը նիկոլը չի տարել կործանման, այլ հենց այդ հարմարվողների կաստան, դրանք են մեր երկրի մեծագույն չարիքը, որ քաղցկեղի մետաստազների պես ներթափանցել են հասարակության բոլոր շերտերը՝ փոխնախարարից մինչև հնացած կոշիկ վերանանորոգող: Նիկոլը լավ գիտի այդ զանգվածի հոգեբանությունը և առ այսօր, փայլուն օգտագործում է հենց այդ զենքը, հենց նրանք են նիկոլի վստահության գրավականը… Պետք է պայքարել ոչ թե նիկոլների դեմ, այլ նիկոլ ծնող միջավայրի դեմ…»։