Թուրքիան, Ադրբեջանը, թուրքական Կիպրոսն ազգային պետություններ կամ միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն, դրանք արհեստականորեն ձեւավորված քոչվորների, վաշխառուների, մակաբույծների, ավազակների, հանցագործների, ահաբեկիչների կողմից ստեղծված կեղծ կազմավորումներ են, որոնց ցեղասպան մեքենան անպատիժ գործում է 150 տարի շարունակ ի հաշիվ կեղեքված բնիկ ժողովուրդների:
Այս կազմավորումները ստեղծվել են հայերի, հույների, ասորիների, եզդիների, մոլոկանների, արաբների, թալիշների, քրդերի, իրանցիների, աֆղանների (հնդեվրոպական թալիբներ), կիպրոսցիների, ցախուրների, ուդիների, լեզգիների նյութական եւ ոչ նյութական գույքի, մշակութային ժառանգության, տարածքի, սեփականության ոչնչացման եւ յուրացման, ինչպես նաեւ Հայկական լեռնաշխարհի, Կիպրոսի, Մեծ Մերձավոր Արեւելքի, Առաջավոր, Միջին եւ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կասպից ծովի տարածաշրջանի, Սիրիայի եւ Իրաքի այլ բնիկ ժողովուրդների նկատմամբ քոչվոր-վաշխառուական ավազակների վայրագությունների ու հանցագործությունների պատասխանատվությունը իսլամին, թրքալեզու եւ թրքախոս ժողովուրդներին ու երկրներին վերագրելու համար։ Թեեւ Թուրքիա եւ Ադրբեջան պետությունների կողմից Հայաստանի եւ հայերի հանդեպ տարվող ագրեսիվ քաղաքականությունը փորձ է արվում մատուցել կրոնական քողի ներքո, քրիստոնյա-մուսուլման հակասության տիրույթում, սակայն այդ կեղծ թեզերը որեւէ քննություն չեն բռնում։
Ակադեմիկոս, տնտեսագիտության եւ խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ, Ցեղասպանությունների կանխարգելման հայկական կենտրոնի ղեկավար, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (խորհրդարան) պատգամավոր, Աշխարհի ազգերի հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ Մարտիկ Գասպարյանը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, այդ թվում՝ Մուհամեդ մարգարեին, Լենկ Թեմուրին եւ մի խումբ ուրիշ նշանավոր մարդկանց, ցույց է տալիս այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ վերջիններս ունեցել են Հայաստանի եւ հայերի նկատմամբ։ Այսպես, Մուհամեդ մարգարեն հրովարտակ է հրապարակում, որտեղ խոսվում է հայկական հողերի եւ ունեցվածքի անձեռնմխելիության մասին, միաժամանակ հանձնարարում է իր հետեւորդներին հարգել հրովարտակը եւ գործադրել այն բոլոր մանրամասնություններով:
Այդ հանդիպմանը ներկա է լինում Խաթաբի որդի Օմարը, որը հաջորդում է մարգարեին եւ հրապարակում նույնանման մի փաստաթուղթ՝ հաստատելով մարգարեի հրովարտակը: Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ, երբ հարցնում են, թե ինչո՞ւ չի ոչնչացնում հայերին, նա պատասխանում է, որ ճանաչում է Աստծուն՝ Ալլահին, իսկ «հայերը Աստծո ժողովուրդն են»:
Մարտիկ Գասպարյանը հիշատակում է մեկ այլ կարեւորագույն իսլամական փաստաթղթի մասին եւս. 1909 թ. մայիսին Եգիպտոսի մեծ իմամ Շեյխ Սալիմ ալ-Բիշրին հրապարակում է կրոնական դեկրետ (ֆեթվա), որում դատապարտում է թուրք մահմեդականներին Ադանայում 30 հազար հայերի կոտորածի համար։ Կահիրեի եւ մահմեդական աշխարհի իսլամական ուսումնասիրությունների խոշոր կենտրոնի ղեկավար Ալ-Ազհար մզկիթի մեծ շեյխ Շեյխ ալ-Բիշրին այս ֆեթվան արձակել է՝ ի հակադրություն թուրք մուֆթիի նույն թվականի ապրիլին հրապարակված հրամանագրի, որտեղ նա թուրքերին կոչ էր անում սպանել հայերին, քանի որ «նրանք դեմ են մուսուլմաններին եւ Ալլահին»։
«Այս փաստաթղթից պարզ է դառնում, որ 1909 թ. հայկական ջարդերը եւ 1915-1923 թթ. շարունակվող Հայոց ցեղասպանությունը, որը սկսվել է 1894-ին, կրոնական հողի վրա մահմեդական թուրքերի եւ քրիստոնյա հայերի միջեւ բախման արդյունք չեն։ Ալ-Ազհարի մզկիթի մեծ իմամն իրավացիորեն դատապարտել է թուրքերին հայերի կոտորածի համար, որն իրականացվել է ոչ թե իսլամական, այլ ռասիստական, պանթուրքիստական դրդապատճառներով, ինչպես նաեւ հայկական հողերն ու ունեցվածքը զավթելու նպատակով։ Թուրք մուֆթիների (հոգեւոր առաջնորդներ) կողմից տրված տարբեր ֆեթվաները նպատակ ունեին հրահրելու մոլեռանդ թուրք ավազակներին հարձակվել եւ սպանել անմեղ հայերին»,- ասում է ակադեմիկոսը:
Շեյխ ալ-Բիշրիի ֆեթվան հետագայում ամրագրվում է 1917 թ. Մեքքայից Շարիֆ ալ-Հուսեյն իբն Ալիի մանիֆեստում, որում կոչ է անում բոլոր մուսուլմաններին պաշտպանել հայերին եւ «ապահովել նրանց այն ամենով, ինչի անհրաժեշտությունը կարող են ունենալ… որովհետեւ նրանք մուսուլմանների կողմից պաշտպանված ժողովուրդ են, որի մասին Մուհամեդ մարգարեն ասել է. «Ով նրանցից նույնիսկ մեկ պարան գողանա, վերջին դատաստանի օրը ես նրա թշնամին կլինեմ»»։ Ի դեպ, 2009 թ., երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասաց, որ «մուսուլմանները ցեղասպանություն չեն իրականացրել», նա մասամբ ճիշտ էր։
Գասպարյանի խոսքով, Թուրքիայի այդ ժամանակվա վարչապետը պետք է ասեր, որ «իսկական մահմեդականները ցեղասպանություն չեն գործել»: 1915 թ. Հայոց ցեղասպանությունը իրականացրած երիտթուրքական կուսակցության առաջնորդները, դատելով Ղուրանից, մահմեդական հավատացյալներ չէին։ Նրանք պարզապես հանցագործներ էին, որոնք իսլամը որպես հարմար պատրվակ օգտագործեցին զանգվածային ջարդեր իրականացնելու համար։ Իսլամը մասնակից չէ հայերի եւ մարդկության դեմ թուրքերի գործած վայրագություններին։ Մեծ Մերձավոր Արեւելքի իսլամ դավանող ժողովուրդները հայերին, հույներին, մոլոկաններին, արաբներին եւ եզդիներին փրկել են ցեղասպանությունից եւ թուրքական յաթաղանից: Դրա վկայություններից է, օրինակ, այդ տարածաշրջանի իսլամադավան երկրներում հայկական համայնքների գոյությունը, համայնքներ, որոնք հարգված են այդ երկրների իշխանությունների եւ հասարակության կողմից։
Ի վերջո, հանցագործների անպատժելիության հետեւանքով Հայկական լեռնաշխարհի, Արեւմտյան Ասիայի եւ Կասպից ծովի հարավային տարածքներում եւ բնիկ ժողովուրդների կողոպտման արդյունքում ստեղծվել են արհեստական պետական կառույցներ։ Ճնշելով, ոչնչացնելով, յուրացնելով բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունը եւ ունեցվածքը, թուրքերի ցեղասպան մեքենան՝ որպես քոչվոր-ավազակային վաշխառու ձեւ, յուրացրել է տարածքի ռեսուրսները եւ հասել վաշխառության որպես հասարակության սոցիալական կառուցվածքի օրինականացման։ Փոխարինելով բարոյականության եւ էթիկայի նորմերը նպատակահարմարության գաղափարով, հիմնահատակ ավիրել է հազարամյակներ շարունակ ձեւավորված, կատարելագործված եւ ընդլայնված մարդկային քաղաքակրթության գոյության, ամբողջականության եւ զարգացման ապահովման կարեւորագույն գործիքներից մեկը՝ Հաղորդակցողին Հայկական լեռնաշխարհի, Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Արեւմտյան Ասիայի տարածքում։
Ինքնության համար պատերազմներն ու հակամարտությունները դառնում են ամենահզոր ուժն աշխարհում: Միաժամանակ իսլամի թրքացումը եւ Կասպից ծովի հարավային տարածաշրջանում, Արեւմտյան, Առաջավոր, Միջին եւ Կենտրոնական Ասիայում, ինչպես նաեւ աֆրիկյան երկրների թրքալեզու եւ թրքախոս երկրներում տեղի ունեցող գործընթացները վկայում են թուրքական ինքնության կործանարար քաղաքականության մասին։ Ակադեմիկոսը քաղաքական գործիչների, քաղաքականությունը մշակողների ուշադրությունն է հրավիրում այդ գործոնի վրա։ Առավել եւս, որ 150-ամյա ցեղասպան մեքենան շարունակում է պատմության կեղծարարությունները, արմենոֆոբիան եւ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը։ Այդ ամենը վտանգում է ոչ միայն Հայաստանի, այլեւ քաղաքակիրթ աշխարհի անվտանգությունը։