Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մասնագիտական-քաղաքագիտական դիտակետից գնահատելով Սերժ Սարգսյանի հարցազրույցի հիմնական ենթատեքստերը, կարող եմ եզրակացնել, որ երրորդ նախագահը ներկայացրեց նոր, գրագետ քաղաքական հայտ:
Հայտը ուներ թե՛ ներքին, և թե՛ արտաքին շահառուներ:
Արտաքին քաղաքական առաջարկը, հատկապես միջազգային ծանրքաշայիններին հետևյալն էր.
«Ես պատրաատ եմ ստանձնել Արցախյան հիմնախդրի բանակցային նոր շրջանի պատասխանատուի պարտականությունները»:
Իզուր չէին բանակցային մանրամասների լուսաբանման ենթակա փաստերի ակնարկներն ու հրաժարումը՝ մեջբերելով վստահելիության կարևորության հանգամանքը:
Ներհայաստանյան շրջանակներին ուղղված ենթատեքտը ևս գերքաղաքական էր, որի հիմնական ազդակը իրեն բանակցային լեգիտիմությամբ շնորհելու առաջարկն էր, որն արվեց «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզի տեսքով:
Հ.Գ. Սերժ Սարգսյանին կարելի է ընդունել, չընդունել, մերժել կամ դատափետել, մեղադրել դավադրության մեջ կամ իդեալիզացնել, սիրել կամ ատել, սակայն դրանցից ոչ մեկի մեջ ռացիոնալ քաղաքական գնահատական չկա: Կարծում եմ, Սերժ Սարգսյանն այն հազվադեպ պետական այրերից է, ով քաղաքականապես գրագետ առանձնակի պատվախնդրությամբ, իրատեսորեն և քաղաքական ռացիոնալիզմով է մոտենում Արցախի ապագային և հենց «Արցախյան հիմնախնդրի» միջոցով է պատկերացնում Հայաստանի քաղաքական ապագայի ռեանիմացիան և առհասարակ Հայաստանի միջազգային արենա օբյեկտից-սուբյեկտ կարգավիճակով վերադառնալու քաղաքական դեղատոմսը»: