H&M-ը ավելորդ հագուստի հավաքման արշավ է ծավալել
Advertisement 1000 x 90

H&M-ը ավելորդ հագուստի հավաքման արշավ է ծավալել

Մասս-մարկետ սեգմենտի H&M շվեդական բրենդն ավելորդ հագուստի հավաքման արշավ է ծավալել, որը կրում է Bring It անվանումը: Թեմատիկ տեսահոլովակը հրապարակվել է YouTube-ում: Դրանում պատմվում է  ճանապարհորդության մասին, որը հագուստի ոչ պետքական առարկաները կատարում են խանութում դրանց հավաքվելուց հետո:

H&M-ն առաջին տարին չէ, որ նմանօրինակ ակցիաներ է կազմակերպում: Դրանց նպատակն է՝ փակել արտադրական ցիկլը տեքստիլի համար և ոչ պետքական հագուստը կրկնակի օգտագործել ու վերամշակել նոր տեքստիլային նրբաթել ստանալու համար:

H&M-ը մասս-մարկետ սեգմենտի՝ կանանց, տղամարդկանց ու մանկական հագուստի, կոշիկի և աքսեսուարների, ինչպես նաև տան համար ապրանքների արտադրող է ու ռեթեյլեր: Ընկերությունը հիմնադրվել է 1947 թվականին Շվեդիայում, կենտրոնակայանը գտնվում է Ստոկհոլմում:

2004 թվականից համատեղ լիմիտավորված հավաքածուներ է ստեղծում հայտնի դիզայներների և նորաձևության տների, այդ թվում՝ Կառլ Լագերֆելդի, Ստելլա Մաքքարթնիի, Versace-ի և Balmain-ի հետ: H&M Group-ի մեջ նաև մտնում են հագուստի COS, Monki, & Other Stories, Weekday, Cheap Monday բրենդները: