Երիտասարդ դերասանուհի Թամարա Գևորգյանի և իր ընտրյալի լուսանկարները վերջին օրերին հայտնվեցին համացանցում ու շատերին քննարկման նոր թեմա տվեցին: Life.panorama.am-ին դերասանուհին պատմել է իր սիրո պատմության ու սիրելիի մասին.
«Արդեն երեք ամիս է, ինչ ես ու Տիգրանը հանդիպում ենք: Նա ընդհանրապես կապ չունի իմ բնագավառի հետ, նա ղեկավարում է «Մարլեյ փրոդաքշենը», որը զբաղվում է փայտյա թանկարժեք իրերի դիզայնով: Իրար բավականին լավ ենք հասկանում, քանի որ երկուսս էլ հասուն մարդիկ ենք»,- պատմեց Թամարան:
Դերասանուհու խոսքով՝ սիրելին դեմ չէ իր մասնագիտությանը ու երբեք խոչընդոտներ չի ստեղծում.
«Նա մեր ծանոթությունից հետո է ինձ տեսել էկրաններին, շատ նորմալ է վերաբերվում իմ մասնագիտությանը, այդ առումով խանդային ոչ մի դրսևորում չի ցուցաբերում: Կարծում եմ՝ իր համար նաև շահավետ է, որ ես կարող եմ մարդկանց ուշադրության կենտրոնում լինել, քանի որ այդպես իրենից մեծ ուշադրություն չեմ պահանջի: Նա շատ ադեկվատ մարդ է և ուրախանում է իմ հաջողություններով: Բացի այդ, մենք օրվա մեջ մեր ազատ ժամանակն իրար ենք տրամադրում, հետևաբար խանդի առիթ էլ չկա»,- կատակելով պատմեց Թամարան:
Նրա խոսքով՝ հարաբերություններում չի խանգարում մասնագիտական տարբեր բևեռներից լինելը.
«Կարծում եմ՝ շատ կարևոր է մարդու կրթվածությունը: Տիգրանը կիրթ մարդ է, ու դրանից ելնելով մենք չունենք այդ խնդիրը: Նա ինձ հասկանում է, ես էլ՝ իրեն: Կարևորը միմյանց ճիշտ ընկալելն է»,- ընդգծեց դերասանուհին:
Տիգրանի և Թամարայի միջև կա տարիքային մեծ տարբերություն: Հետքրքրվելով, թե դա իրենց հարաբերություններում ինչպես է անդրադառնում, պատասխանեց.
«Տիգրանն ինձնից 11 տարով մեծ է, ու դա աշխատում է մեր օգտին: Իհարկե, կան բաներ, որ նրա համար արդեն անցած էտապ են, իսկ ինձ համար՝ տարիքից ելնելով նոր, սակայն նա ամեն ինչ անում է, որպեսզի այդ ամենի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի՝ ինձ հաճելի լինելու համար»:
Զույգը դեռևս չի պատրաստվում օրինականացնել հարաբերությունները.
«Դեռ շատ վաղ է հարաբերությունների օրինականացման մասին խոսելը, սակայն երբ անցնենք այդ փուլ, խոստանում եմ առաջինը ինքս պատմել այդ մասին»,- հավելեց դերասանուհին: