Հայաստանը կրկին տարածք է կորցնում Սյունիքում
Advertisement 1000 x 90

Հայաստանը կրկին տարածք է կորցնում Սյունիքում

Հայաստանի ԱԱԾ-ն հաստատել է տարածվող լուրերը, որ ադրբեջանցիները առաջացել են Սյունիքի Տեղ և Կոռնիձոր գյուղերի ուղղությամբ:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ «հայկական կողմի հաշվարկներով՝ հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել»:

«Ինֆո. Մեդիա» տելեգրամյան ալիքն իր տարածած կադրերը վերնագրել է «Ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում»:
Ըստ այդ աղբյուրի
այն հատվածում, որտեղ առաջ են եկել ադրբեջանցիները, ակտիվ ամրաշինական աշխատանքներ են իրականացվում։

Ադրբեջանցիները նաև խրամատներ են փորում։