Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ ապրիլի 3-ի գիշերը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-6-ն՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով։
Երևանում ապրիլի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։