Երևանում այսօր ցերեկը, մայիսի 5-ին, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 7-9-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։
Մարզերում այսօր ցերեկը, մայիսի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայիսի 6-ի երեկոյան առանձին շրջաններում, 7-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ արևմտյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 4-ի ցերեկը, 5-ին, 6-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, մայիսի 7-9-ը՝ հատկապես ցերեկային ժամերին, կնվազի 7-9 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։