4 մթերք, որ ծանրացնում են մրսածությունը և գրիպը
Advertisement 1000 x 90

4 մթերք, որ ծանրացնում են մրսածությունը և գրիպը

Նույնիսկ, եթե պատվաստվել եք և օրվա ընթացքում 12 անգամ լվանում եք ձեռքերը, չկա որևէ երաշխիք, որ չեք դառնա վարակի հերթական սեզոնի զոհը։ Zdorovie.com կայքը գրում է, որ, եթե դա տեղի ունենա, ամենաքիչը կցանկանաք վատացնել ձեր վիճակը։ Այդ պատճառով էլ հարկավոր է իմանալ այն մթերքների ցանկը, որոնք ծանրացնում են վիճակը։

Գազավորված, քաղցր ըմպելիք, քաղցրավենիք

Շաքարը կարող է թուլացնել վարակի դեմ պայքարը։ Քաղցր հյութերը փոխարինեք իմբիրով թեյով, ջրով, մրգերով։

Կաթնամթերք

Հիվանդության ընթացքում սովորաբար խորհուրդ է տրվում խուսափել կաթնամթերքի, այդ թվում՝ կաթի և յոգուրտի օգտագործումից այն դեպքում, երբ խնդիրներ կան այդ մթերքը յուրացնելու հետ։ Եթե խնդիրներ առկա չեն, ապա կարող եք դրանք ներառել սննդակարգում. դրանք մեծ քանակով սպիտակուցներ և վիտամին D են պարունակում, որոնք օրգանիզմին կօգնեն պայքարել վարակի դեմ։

Սպիրտային խմիչքներ

Ալկոհոլը բորբոքային պրոցեսներ է առաջացնում և բացասաբար ազդում լեյկոցիտների վրա, ինչը նշանակում է, որ ապաքինվելն ավելի բարդ կլինի։ Բացի այդ, սպիրտային խմիչքները նպաստում են ջրազրկմանը, որն առանց այն էլ սպառնում է ձեզ հիվանդության ընթացքում։

Ռաֆինացված ածխաջրեր

Սրանք արագորեն վերածվում են շաքարի և բարձրացնում արյան մեջ դրա մակարդակը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը