Վահագն Մծոյանը ֆեյսբուքյան ւև էջում գրում է. «Գիտեք, որ Նիկոլի անասունություններին ես, որպես կանոն, չեմ արձագանքում։ Բայց որոշ ստեր կան, որոնք արդեն իսկ վաղուց արմատավորված են մեր հանրության շրջանում և դրանց ամեն դեպքում պետք է կազմաքանդել։
Դրանցից մեկը մասսայական դասալքության հարցն է, որն արդեն տևական ժամանակ սրանց հիմնական քարոզչական լոզունգներից մեկն է (դեռ 2020-ի նոյեմբերից)։ Հիշում եք, անգամ թիվ էին հնչեցրել, թե իբր 11000 է եղել։ Մեզ փորձում են համոզել, թե մենք դե վախկոտ ենք, պատերազմից փախել ենք, դրա համար էլ պարտվել ենք։ Ի՞նչ կարող էր անել Խեղճնիկոլը։
Իրականում դասալքության պրոբլեմը ոչ թե մարդկանց վախկոտության հետևանք է, այլ՝ կառավարման։ Այնպես որ՝ եկեք տեսնենք, թե ինչ կարող էր, ավելին՝ պարտավոր էր անել Խեղճնիկոլը։ Օրինակ՝ հարց․ ի՞նչ հակադասալիքային միջոցառումներ է ձեռնարկել Նիկոլ Փաշինյանը պատերազմի նախօրեին․
Միգուցե պատերազմի ենթադրվող թատերաբեմում դեռ սեպտեմբերի կեսերից հսկիչ-անցագրային ռեժի՞մ է սահմանվել։ Որպեսզի ում խելքին փչի ելումուտի հնարավորություն չունենա։ Ադրբեջանն օրինակ սահմանել էր 30կմ-նոց փակ գոտի և սրա մասին հայտնի էր նախապես։
Կամ միգուցե պարեկային ժա՞մ էր մտցվել։
Արդյո՞ք սպառնալից ուղղություններում ու յուրային զորքերի մերձակա թիկունքում ռազմական ոստիկանության, ներքին զորքերի, ԱԱԾ և մասամբ էլ բանակի ուժերով նախապես ձևավորվել էին արգելափակող և պահպանող ջոկատներ, որոնք կկատարեին ինչպես դասալքության դեպքերը կանխելու, այնպես էլ մեր թիկունք ներթափանցած թշնամական դիվերսիոն-հետախուզական խմբերը ոչնչացնելու ֆունկցիաներ։
Չի արվել հա՞ էդ ամեն ինչը։ Աաա, կարողա՞ սա էլ պտի 30 հոգով հավաքվեին ու որոշեին, որ իրանք դասալքություն կանխելու առաջադրանք պտի կատարեն։ Չեն ֆայմել, էլի։
Ի դեպ, 30 հոգի հավաքվելու մասով։ Երբ որ որևէ պետության վրա հարձակվում են ու էդ պետության քաղաքական ղեկավարությունը գործիա դնում մոբիլիզացիոն պլանը, ապա էդ պլանում, ինչպիսին էլ որ այն լինի, տարբեր միջոցառումներ են նախատեսված լինում։ Օրինակ ինչ հերթականությամբ են մոբիլիզացվում մարդիկ, որովհետև եթե առավել պատրաստվածներին դու կարող ես գրեթե անմիջապես ուղարկել համալրելու գործող բանակի շարքերը, ապա նոր ստորաբաժանումներ ձևավորելը լրիվ այլ պատմությունը։
Մոբիլիզացվածներից ոչ թե ուղղակի հավաքում են ստորաբաժանումներ ու տանում մի տեղ բրախում (դա ստորաբաժանում էլ չի լինի, այլ՝ զինված ամբոխ), այլ՝ էդ ստորաբաժանումներին գոնե ներդաշնակեցում են անում։ Որ էդ մարդիկ գոնե իրար հետ ծանոթանան, գոնե իրար հետ մի տեղ խրամատ փորձել կարողանան․ էլ չեմ ասում մարտ վարելու մասին։ Իսկ այ, երբ տանում, բրախում ես, ոչ քարտեզ ես տալիս, ոչ կապ, ոչ հրամանատարություն, ոչ առաջադրանք, ապա միակ բանը, որ էդ մարդիկ ֆիզիկապես ի վիճակի են անել, էդ դասալքելնա։
Առհասարակ դասալքության խնդիրը ցանկացած պատերազմի ստանդարտ խնդիրներից է ու դա, կրկնում եմ, մարդկանց վախկոտության հետ որևէ կապ չունի։ Պահի տակ վախն ու խուճապը կարող են պատել նույնիսկ ամենախիզախ մարդուն։ Ի՞նչ պատերազմ, փողոցում մեքենա վարելուց կարաս անսպասելի խուճապի մատնվես․ բա որ կողքիդ էլ մի հատ 122մմ արկ պայթի՞։ Բայց բազմաթիվ են օրինակները բոլոր երկրների պատերազմներից, երբ վախկոտի համբավով մարդիկ իրենց պարտքը մինչև վերջ են կատարել և հակառակը, եղել են իրավիճակներ, երբ անհերքելի ու իսկապես խիզախ մարդիկ փախել են։ Մարդկանց անձնական որակները չեն այստեղ որոշիչ, այլ այն, թե ով ու ինչպես է կազմակերպում այդ մարդկանց կառավարումը։ Իսկ դա արդեն անհատների անձնական ջանքերի հարց չի, այլ՝ պետական կառավարման։
Հ․Գ․ Ի դեպ, որքան էլ տարօրինակ չթվա, բայց լրիվ նույն սերիայից է «թող միրգ բանջարեղեն ցանեին»-ը։ Պարենային ապահովումը դա նույնպիսի պետական գործառույթ է, ինչպիսին են մոբիլիզացիան ու հակադասալիքային պայքարը։ Այդ գործառույթները ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՎԵԼ ժողովրդին, որովհետև այդ խնդիրները այնքան բարդ ու մասշտաբային են, որ անհատական ջանքերով ուղղակի ՉԵՆ ԿԱՐՈՂ ԼՈՒԾՎԵԼ։
Բացառապես պետական ջանքեր ու պետական քաղաքականություն է պետք։
Նույն հաջողությամբ վաղը-մյուս օրը դպրոցները կարան փակեն, Աննան էլ Էյնշթեյնի գրքի նկար դնի, թե «գնացեք, կարդացեք, սովորեք, յա»։ Հիվանդանոցները փակեն, մարդիկ էլ, հենա, անատոմիայի ու վիրաբուժության դասագիրքը պահած թող իրանք իրանց վիրահատեն։
Ինչի եմ սա ասում։ Թող որևէ մեկին չթվա, թե էս մարդիկ զուտ Ղարաբաղն են հանձնում։ Չէ, իրենք ապամոնտաժում են պետությունը․ անվտանգությունից բացի մնացած բոլոր գործառույթները նույնպես, որը պիտի պետությունն անի, կազմաանդում են, մարդկանց էլ ասում․ «բանջար ցանի, կեր», «դեղաբույս քաղի, կեր, բուժվի», «գիրք վերցրու, ինքդ սովորի»»։