ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրասուզակները 2 օր որոնողական աշխատանքների արդյունքում Սևանա լճում հայտնաբերել են ջրահեղձ եղած երգահան Անահիտ Մնացականյանի դին:
Անահիտի մայրը՝ Ռուզաննա Մնացականյանը ողբերգական լուրից մի քանի ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ եթերային, բարեկիրթ, անարատ, մաքուր, ազնիվ հրաշքը առեղծվածային ձևով կորել է Սևանի բարձրակարգ հյուրանոցից` որտեղ 2 օր ընդամենը պետք է հանգստանար, իր ծննդյան 25-ամյակի համար ես ու ամուսինս էինք իրեն նվեր արել, և վերադառնար իր նախագծերին»։
Անահիտ Մնացականյանը հունիսի 15-ին կդառնար 25 տարեկան։