![](https://blog.168.am/wp-content/uploads/2017/02/tw1.jpg)
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի թվիթերյան էջում տեղադրվել է տեղեկատվություն, որում շփոթել են Իսրայելի և Նիկարագուայի պետական դրոշները: Այդ մասին տեղեկացրել է Business Insider լրատվական պորտալը:
Գրառումները հրապարակվել են Փենսի ելույթի ժամանակ՝ Հանրապետական հրեական կոալիցիայի հետ հանդիպման ժամանակ: Համաձայն պորտալի, մի քանի տեղեկատվություններում «Իսրայել» բառի կողքին օգտագործվել են Նիկարագուայի դրոշի պատկերները: Տեղեկատվությունները հեռացվել են այն բանից հետո, երբ սոցիալական ցանցի օգտատերերը նկատել են թույլ տրված սխալը: