Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում կայացան 5 հանդիպումներ:
Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ է ուղարկել «Քյոլնի» դարպասը. աչքի են ընկել Մարտինեսը, Բերնատը և Ռիբերին:
Դորտմունդի «Բորուսիան» 6:2 հաշվով հաղթել է «Բայերին». դուբլ է ձևակերպել Օբամեյանգը, մեկական անգամ աչքի են ընկել Դեմբելեն, Պուլիշիչը, Շյուրլեն և Գերեյրոն: «Բայերի» գոլերը խփել են Ֆոլանդը և Վենդելը:
«Հոֆենհայմը» 5:2 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին», իսկ «Վերդերը»՝ 2:0 հաշվով» «Դարմշտադին»: «Մայնցը» և «Վոլֆսբուրգը» ոչ-ոքի են խաղացել՝ 1:1:
«Բավարիան» 56 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
armsport.am