Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աղջիկը մոտենում է ծաղկավաճառին ու մտածում.
«Հիմա մի սիրուն ծաղկեփունջ կգնեմ, կտանեմ տուն, կդնեմ ծաղկամանի մեջ՝ ամենաերեւացող տեղում, ընկերուհիս կգա, կտեսնի, կհարցնի. «Էս ո՞վ է նվիրել», իսկ ես խորհրդավոր կժպտամ, ոչինչ չեմ ասի, թող նախանձից մեռնի…»:
Ծաղկեփունջն առնում է, տանում տուն, դնում ծաղկամանի մեջ՝ երեւացող տեղում: Գալիս է ընկերուհին ու.
– Վայ, էս ծաղկեփո՞ւնջ ես առել…
Բարի լույս, Հայություն»: