Սիցիլիայում Էթնա հրաբուխի ժայթքման հետևանքով 10 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է իտալական La Repubblica թերթը:
Թերթի տվյալներով` մի խումբ զբոսաշրջիկներ մոտեցել են հրաբուխի խառնարանին, ինչի արդյունքում նրանք այրվածքներ և այլ վնասվածքներ են ստացել: Ներկայումս նրանց վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Վերջին երեք շաբաթների ընթացքում Էթնան ժայթքել է երեք անգամ: Վերջին անգամ հրաբուխը լավան ժայթքել է մինչև 270 մետր բարձրություն: