Այվազովսկու ցուցահանդեսը ժողովրդականությամբ գերազանցել է Կանդինսկու գործերի ցուցադրանքը
Advertisement 1000 x 90

Այվազովսկու ցուցահանդեսը ժողովրդականությամբ գերազանցել է Կանդինսկու գործերի ցուցադրանքը

Պետական ռուսական թանգարանում Հովհաննես Այվազովսկու կտավների ցուցահանդես է այցելել 300 հազար մարդ, ինչպես  պարզվել է, ցուցադրանքն ավելի մեծ ժողովրդականություն է վայելել, քան Վասիլի Կանդինսկու ստեղծագործությունների նախորդ խոշոր ցուցահանդեսը:

«Այսօր մենք փակում ենք այն ցուցահանդեսներից մեկը, որոնք ափսոսանքով ենք փակում: Այվազովսկու կտավների ցուցահանդեսի գործելու ժամանակաշրջանում այստեղ եկել է 300 հազար մարդ: Կանդինսկու ցուցահանդես է ժամանել 250 հազար մարդ»,- մարտի 21-ին լրագրողներին ասել է Ռուսական թանգարանի տնօրեն Վլադիմիր Գուսևը:

Այվազովսկու աշխատանքների ցուցահանդեսը Ռուսական թանգարանում բացվել էր դեկտեմբերի վերջին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: