ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և բեռնատար մեքենաների արտադրությամբ զբաղվող չեխական Tatra ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն հայտնեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կոտայքի մարզում գործարան է հիմնվելու:
Նախարարի տեղեկացմամբ` Tatra Тrucks և Zenon ՍՊԸ-ի միջև կնքված հուշագրով նախատեսվում է Կոտայքի մարզում հիմնադրել Tatra բեռնատար մեքենաների արտադրության գործարան։
«Ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք Հայաստանում արտադրություն հիմնելու հնարավորությունները»,- նշեց Սուրեն Կարայանը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը չեխ գործարարների հետ հանդիպել էր դեռևս հունվարի 18-ին: