Դերասանուհի Մերի Հակոբյանն իր Instagram-ում նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք առանց խմբագրման և ամբողջությամբ:
«Ինձ միշտ ապշեցրել են այն մարդիկ, ովքեր ժամանակ ունեն նեգատիվ տարածելու և վայրահաչելու:) Ես որքան տեղեկացված եմ, ոչ ոքի Տերը չի ստեղծել ԱնԹԵՐԻ!!!!! Բայց երևի կյանքի իմաստն այն է, որ անձ կոչվող սոսկալի երևույթը օր-օրի տանենք դեպի բարելավման:
Ջոնի Դեպպի խոսքերը մեջբերեմ՝ «Невозможно себя найти , можно только себя создать». Ինքս զբաղված եմ իմ ներսը գեղեցկացնելով, արտաքին տեսքս խնամելով: Աղջկա կեցվածքն ու կառուցվածքը անգամ մեր թվարկությունից առաջ եղել է կարևորագույն բաներից մեկը: Հարգելիներս, կարծում եմ՝ արդեն ակտուալ չէ այսքան մանրամասն զննել իմ հոնքերը, շուրթերը, վարսերը, ոտքը ոտքիս դրվա՞ծ է , չէ՛, ճիշտ է, բաժակը ձեռքին չէ, ուսին է, էէ, ասում եմ՝ ուսին, գետնին, դիմահարդարումը լավն է, չէ՞, չէէ, ահավոր ա!!!! Լրիվ դարձել ա` «ձեզ բոռդո գույնի ներկ պե՞տք ա»…
Չեք զգում, որ ավելորդ լինելն ու այսչափ անտակտություն շախ տալը դա առնվազն տգիտության գագաթնակետն է:
Հանրային լինել դեռ չի նշանակում հանդուրժել նման դրսևորում սեփական անձի նկատմամբ, ինչպես նաև դեմոկրատիվ երկրում կարծիք հայտնելու իրավունքը չի վերապահում անդաստիարակ քայլերի մատուցման: Ասում եմ ՝ մարդ ինչքան պետք է մենակ լինի, որ հայտնվի կյանքի նման նողկալի փուլում: Կյանքը լեցուն է գեղեցիկով…
Ժամանակ մի՜ վատնեք սոցցանցերում թույն թափելով… Իմ դիմահարդարումը ես կմաքրեմ, հանգիստ կքնեմ, բայց դուք ձեր պղտոր հոգին չեք կարող ջնջել և երջանիկ արթնանալ: Ցավն այդ է:))))
Այսուհետ բոլոր նրանք, ովքեր դադար չեն տալիս իրենց նեգատիվի հոսքին, կհասնեն համապատասխան վայր՝ բլոկ !!!!! Հստակ իմացեք այն, որ դուք ձեր տխմար և դատարկամիտ մեկնաբանություններով ոչինչ չեք փոխում իմ կյանքում՝ անգամ տրամադրություն, այնինչ ձեր հոգին է գնալով դեֆորմացվում) :
Մինչ խոշորացույցը ձեռքներդ առած իմ հագ ու կապն եք քննադատում, դիմահարդարումը, ապրելակերպը և այլն, խորհուրդ կտամ ծելեսկոպ գնեք և դեպի տիեզերք նայեք: Աշխարհայացք փոխեք և վերջապես՝ ՓՈԽՎԵՔ:
P.S. : Если те, кто меня критикует, увидели бы, как я шагаю по волнам Темзы, они сказали бы: это только потому, что она не умеет плавать…»: