«Ի՞նչ կլինի էդ Մեդվեդևին կամ Վլադիմիր Վլադիմիրովիչին ասես հայ ազգին լավ նայի»․ գյուղացին՝ վարչապետին. aravot.am
Advertisement 1000 x 90

«Ի՞նչ կլինի էդ Մեդվեդևին կամ Վլադիմիր Վլադիմիրովիչին ասես հայ ազգին լավ նայի»․ գյուղացին՝ վարչապետին. aravot.am

aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ Շիրակի մարզի Նահապետավան գյուղում վարչապետի հետ հանդիպելիս՝ մի տղամարդ, որն անընդհատ արտագնա աշխատանքի է գնում Ռուսաստանի Դաշնություն, նրան մի խնդրանք ներկայացրեց։ «Ես բազում տարիներ դուրս եմ գալիս Ռուսաստանի Դաշնություն»,- այսպես սկսեց իր ասելիքը տղամարդը, որին վարչապետը ծիծաղելով արձագանքեց․ «Թխի գա»։ Բոլոր հավաքվածները սկսեցին ծիծաղել։

Նահապետավանցի տղամարդը շարունակեց․«Ռուսաստանն էլ չի բավականացնում, աշխատավարձը, էնտեղ ապրելը, ստեղ ուղարկելը, ընտանիքը, քուր, ախպեր․․․Մենք, որ մտանք տամոժնի սայուզ, դուք հանդիպում ունեցաք Մեդվեդևի հետ Լենինգրադում, իմ խնդրանք է, եթե հաջորդ անգամ նման հանդիպում կլինի ՌԴ-ի․․․»։

Վարչապետը ընդհատեց նրան՝ ասելով․«Քո անունը տա՞մ»։ «Չէ»,-վարչապետի հումորին լուրջ տոնով պատասխանեց տղամարդը՝ շարունակելով․«Կարելի է մի ուրիշ սենյակ տանել ու ասել ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ կամ Մեդվեդև, մե քիչ հայ ազգին ավել լավ տեղ տվեք, մեր երիտասարդները ճիշտ է ՝արհեստավոր են, մեր հայկական նոր եկեղեցին, որ կառուցվեց, ռուսներն ապշել էին»։