Չինաստանի հավաքականի պաշտպան Ցզյան Ժիպենգի կին Չժան Չժիյուեն մտադիր է հասնել ֆուտբոլից ամուսնու հեռացմանը, քանի որ նա բազմաթիվ անգամ դավաճանել է իրեն,- գհրում է Goal.com-ը:
Ֆուտբոլիստի կինը դժգոհում է, որ վերջին 4 տարիների ընթացքում խաղացողն ամուսնական անհավատարմությամբ է զբաղվում: Չժան Չժիյուեն դիմել է Չինաստանի ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին և «Գուանչժոու Ֆուլիի» նախագահին` ամուսնուն հեռացնելու խնդրանքով:
Ցզյան Ժիպենգը հավաքականի կազմում է հանդես գալիս 2013 թվականից:
armsport.am