Ձյուդոյի մեծահասակների հավաքականը ապրիլի 1-2-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում մասնակցեց Եվրոպայի գավաթի խաղարկությանը:
Հավաքականը ներկայացնում էին 60 կգ քաշային կարգում Գոռ Մկրտչյանը, 73 կգ քաշային կարգում Ֆերդինանդ Կարապետյանը և 52 կգ քաշային կարգում Սոսե Բալասանյանը:
Մարզիկներից 2-ը վերադարձան մեդալով, Սոսե Բալասանյանը գրավեց 2-րդ մրցանակային տեղը, Ֆերդինանդ Կարապետյանը՝ 3-րդ:
27 երկրների 268 մարզիկներ էին մասնակցում այս մրցաշարին: