Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չեմ հասկանում ընտրությունների հետ կապված թվեր ճշտողներին:
Ասենք թե պարզեցիք, որ իշխանությունները 100 տոկոս կեղծել են արդյունքները:
Հետո՞:
Դատարան եք դիմելո՞ւ:
Էլ դիմող չի եղե՞լ:
Փողոց եք դուրս գալո՞ւ:
Էլ դուրս եկող չի եղե՞լ:
Ե՞րբ եք չափահաս դառնալու, որ ըմբռնեք, թե ընտրություններ անցկացնել կարողանալու համար ինչ պարտադիր պահանջների պիտի բավարարի ժողովուրդը:
Պարապ զբաղմունքը թողեք, մտածեք այդ պահանջները բավարարող ժողովուրդ ունենալու եղանակի մասին»: