UNWTO-ն հրապարակել է աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկների վարկանիշը
Advertisement 1000 x 90

UNWTO-ն հրապարակել է աշխարհի ամենաառատաձեռն զբոսաշրջիկների վարկանիշը

 Պարզվել է, որ չինացի զբոսաշրջիկներն առաջատարն են 2016 թվականին արտասահմանում ծախսած գումարների չափով: Այս մասին հաղորդել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) մամուլի ծառայությունը:

ՉԺՀ-ի քաղաքացիներն անցյալ տարի արտասահմանյան ուղևորությունների վրա ծախսել են 261 միլիարդ դոլար: 2015 թվականի համեմատությամբ աճը կազմել է 12 տոկոս: Այս ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է ԱՄՆ-ը: Ամերիկացի զբոսաշրջիկների ծախսերն աճել են մինչև 122 միլիարդ դոլար (2015 թվականի համեմատությամբ պլյուս ութ տոկոս):

Եռյակը եզրափակում է Գերմանիան՝ 81 միլիարդ դոլար արդյունքով: Դա հինգ տոկոսով ավելի է 2015 թվականի արդյունքներից: Չորրորդ հորիզոնականը բաժին  է հասել Մեծ Բրիտանիային (64 միլիարդ դոլար), հինգերորդը՝ Ֆրանսիային (41 միլիարդ): Զբոսաշրջության այս բոլոր շուկաները 2016 թվականին  աճ են արձանագրել:

Ինչ վերաբերում է Ռուսաստանից մեկնած հանգստացողներին, ապա արտասահմանում նրանց ծախսերն, ընդհակառակը, նվազել են՝ 35 միլիարդից մինչև 24 միլիարդ դոլար: Դրա պատճառը թույլ տնտեսությոնն է և արժույթների փոխարժեքները, նշել են UNWTO-ում:

 



Նման նյութեր