ՄԱԿ-ը, որը վերջին տարիներին ավելի ու ավելի ակտիվորեն է մասնակցում շրջակա միջավայրի պահպանության պայքարին, անցյալ շաբաթ էլեկտրամոբիլների համար լիցքավորման հատուկ կայաններ է տեղակայել Նյու Յորքի իր կենտրոնակայնում: Այժմ կազմակերպության դիվանագետները և քարտուղարության աշխատակիցներն աշխատանքային օրվա ընթացքում կկարողանան լիցքավորել իրենց փոխադրամիջոցը և դրանով անցնել 100 կիլոմետր և ավելի՝ կախված ավտոմոբիլի մոդելից:
Սարքերի բացման արարողությունը վարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիտեր Թոմսոնը, որը հիշեցրել է 2015 թվականին Նյու Յորքի գագաթնաժողովում հայտարարված կայուն զարգացման նպատակների մասին, որոնք նկատի ունեն պայքարը հանուն քաղաքներում օրի մաքրության և մատչելի, էկոլոգիապես մաքուր էներգետիկայի ապահովման:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի 33 տոկոսով աճում է էլեկտրա և հիբրիդային ավտոմոբիլների շուկան: Համաշխարհային կազմակերպության ղեկավարությունում հուսով են, որ լիցքավորման սարքերի տեղակայումը ՄԱԿ-ի դիվանագտներին և աշխատակիցներին կդրդի «կանաչ» ավտոմոբիլներ նստել:
ՄԱԿ-ում բերում են այն հետազոտությունների տվյալները, որոնց համաձայն մարդիկ 20 անգամ ավելի հաճախ են էլեկտրամոբիլ ձեռք բերում, եթե նրանց գրասենյակային համալիրում այն լիցքավորելու հնարավորության կա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: