Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրիի (25-0, 18 նոկաուտ) հայտարարել է, որ ռինգ կվերադառնա հուլիսի 8-ին Լոնդոնում:
«Գնչուական արքան հաղորդել է աշխարհին: Կարող եմ հաստատել, որ ռինգ կվերադառնամ անկրկնելի Բիլի Ջո Սոնդերսի հետ նույն օրը, երբ նա մենամարտելու է «Դենի Դե Վիտոյի» հետ (խմբ` Ավտանդիլ Խուրցիձե):
Վերադառնում եմ: Այժմ մեկնում եմ Մարբելյա մարզումների համար, իսկ հետո կվերադառնամ ու կծեծեմ բոլոր անօթևաններին: Չափազանց շատ անօթևաններ են տարածվել, ժամանակն է մաքրելու տարածքը»,- թվիթերյան իր էջում գրել է բրիտանացին:
armsport.am