«Համանախագահ Հոգլանդին փոխանցեք այս նախադասությունը, ինքը կհասկանա, թե ինչու»
Advertisement 1000 x 90

«Համանախագահ Հոգլանդին փոխանցեք այս նախադասությունը, ինքը կհասկանա, թե ինչու»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համանախագահ Հոգլանդին փոխանցեք այս նախադասությունը, ինքը կհասկանա, թե ինչու։

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Հոգլանդին առաջարկում եմ հիշեցնել, որ իր պետության հիմնադիր հայրերից մեկը, անկախության հռչակագրի հիմնական հեղինակ, ԱՄՆ առաջին պետքարտուղար և ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆֆերսոնը հստակ դիրքորոշում ուներ ազգերի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման վերաբերյալ։

Մեծն գործիչը դեռևս 1799 թվականին ասել է հետևյալ նախադասությունը. «Մենք իհարկե չենք կարող որևէ ազգի մերժել այն իրավունքը, որի վրա ինքներս ենք հիմնվել։ Այն է՝ յուրաքանչյուրը կարող է ինքնակառավարվել այն ձևով, որով կկամենա և փոխել այդ ինքնակառավարման ձևը սեփական կամաարտահայտությամբ։»

Ժամանակ եմ գտնելու ԱՄՆ հիմնադիր հայրերի աշխատությունները ներկայացնեմ՝ ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»։



Նման նյութեր