Մե սամայլոտ ժողովուրդ է տարել. մանրամասներ Բալասանյանենց մոսկովյան շքեղ հարսանիքից. armtimes.com
Advertisement 1000 x 90

Մե սամայլոտ ժողովուրդ է տարել. մանրամասներ Բալասանյանենց մոսկովյան շքեղ հարսանիքից. armtimes.com

Մոսկվայում տեղի է ունեցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչիկ Բալասանյանի շքեղ հարսանիքը: Armtimes.com-ի տեղեկություններով հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել ապրիլի 28-ին մոսկովյան հայտնի հայկական «Հին Ֆայտոն» ռեստորանային համալիրում, որը գործում է 2005 թվականից: Պսակադրության համար ընտրվել է 2013 թվականին Մոսկվայում կառուցված Սուրբ Պայծառակերպության Մայր եկեղեցին:

«Հարսանիքը եղել է, բայց մի շաբաթ մնալու են Մոսկվայում՝ յոթ օր յոթ գիշեր հարսանիք են անում»,- տեղեկացրեց armtimes.com-ի աղբյուրը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Բալասանյանը Գյումրիից հարյուրի հասնող հյուրեր է տարել. «Մե սամայլոտ ժողովուրդ է տարել: Իր համար դա ի՞նչ է»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: