Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Ֆելիքս Շտամի անվան միջազգային մրցաշարից Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները վերադարձել են մեդալներով:
69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը բրոնզե մեդալ են նվաճել, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարոտւղարությունը:
Կիսաեզրափակչում Պապիկյանը պարտվել է Իռլանդիայի ներկայացուցչին, իսկ Բաբախանյանը զիջել է լեհ մրցակցին:
Հիշեցնենք, որ մեր մարզիկները Վարշավայում հանդես էին գալիս մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:
armsport.am