Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մոսկվայում հաղթանակի օրվա տոնակատարությունների շրջանակում տեղի է ունեցել «Անմահ գունդ» երթը: Երթի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև:
Ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչները վեճ են սկսել, որի պատճառն է եղել երթի մասնակից հայ համայնքի ներկայացուցիչների կողմից ծածանված Արցախի դրոշները և «Արցախ» վանկարկումները: Տեղի է ունեցել քաշքշուկ, որին միջամտել են իրավապահները:
Եվ ահա Ադրբեջանական կայքը հրապարակել է հայերի կողմից ծեծի ենթարկված ադրբեջանցի «տուժածների» լուսանկարները: