Մանչեսթեր Յունայթեդը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ԵԼ-ի եզրափակիչ (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մանչեսթեր Յունայթեդը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ ԵԼ-ի եզրափակիչ

Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց իսպանական «Սելտայի» հետ, իսկ ֆրանսիական «Լիոնը» հաղթեց հոլանդական «Այաքսին»:

«Կարմիր սատանաներին» Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիր նվաճելու համար բավարարեց «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում «Սելտայի» հետ ոչ-ոքին:

Տանտերերի կազմում խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 77-րդ րոպեին:

Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ:

«Մանչեսթեր Յունայթեդ»-«Սելտա»` 1:1 (առաջին հանդիպումը` 1:0)

Գոլերը` Ֆելաինի (17) – Ռոնկալյա (85)

Հեռացումներ` Բայի (87) – Ռոնկալիա (87)

«Լիոնը» «Ստադ դե Լյումյեր» ստադիոնում կարողացավ ռևանշի հասնել «Այաքսի» նկատմամբ, սակայն երկու խաղերի արդյունքում դուրս մնաց հետագա պայքարից` եզրափակիչ ուղեգիրը թողնելով հոլանդական ակումբին:

«Լիոն»-«Այաքս»` 3:1 (առաջին հանդիպումը` 1:4)

Գոլերը` Լակազետ (45, 11 մետրանոց, 45+1), Գեզալ (81) – Դոլբերգ (27)

Հեռացում` Վիրգևեր (84)

Այսպիսով, Եվրոպա լիգայի եզրափակչում միմյանց կհանդիպեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Այաքսը»: Հավելենք, որ եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին, Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» ստադիոնում:

armsport.am