Ինչպես տեղեկացրել ենք, Մալաթիա-Սեբաստիա համայնքում 7/46 ընտրատեղամասում մեր տեսախցիկն արձանագրել է բաց քվեարկության բազմաթիվ դեպքեր: Ընտրողները քվեարկելուց հետո քվեաթերթիկը ցուցադրում էին քվեատուփի կողքին նստած հանձնաժողովականներին, մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսակցության հանձնաժողովի անդամ Արայիկ Գևորգյանին:
Մի ընտրող էլ, երբ բերեց քվեաթերթիկը բաց տվեց տվյալ հանձնաժողովականին, նա փոխանակ կարգն ասելու և ընտրողին նորից քվեախուց ուղարկելու, ինքը քվեաթերթիկը ընտրողի փոխարեն դրեց ծրարի մեջ և գցեց քվեատուփը: Մենք հրավիրեցինք հանձնաժողովի նախագահի ուշադրությունը, նա ընտրողին սաստեց՝ առաջին անգա՞մ եք ընտրության, ինչի՞ եք բաց քվեարկում:
Մեծահասակ մարդը վստահեցրեց, որ առաջին անգամ է իր կյանքում ընտրում: Հանձնաժողովի ՕԵԿ-ական անդամը արդարացնում էր՝ ասելով, թե «մարդը շշկռվել ա»:
Միջամտեց «Ելքի» վստահված անձը: Սկսեց վիճաբանություն: Հանձնաժողովի նախագահը կարգի հրավիրեց.
«Մի՛ վերցրու քո ձեռքով քվեաթերթիկը դիր մեջը, ասա՝ գնա էն կողմ դիր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am