ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ի Կոնգրեսում պահանջել են հետաքննություն անցկացնել Թրամփի նկատմամբ

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հսկողության և պետական բարեփոխման կոմիտեի, ինչպես նաև ստորին պալատի իրավաբանական կոմիտեի բոլոր 33 դեմոկրատները մայիսի 16-ին հանդես են եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփի, արդարադատության նախարար, գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսի և Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հետաքննություն վարելու օգտին: Այս մասին ասված է հրապարակված նամակում, որն ուղարկվել է երկու կոմիտեների հանրապետական նախագահներին:

Դեմոկրատները նրանց կոչ են արել «անհապաղ հետաքննություն սկսել և պարզել, թե Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատար անձինք մասնակցում են արդյոք այն հետաքննությանը խոչընդոտելու դավադրությանը», որն ԱՄՆ-ի Հետաքննությունների համապետական բյուրոն, արդարադատության նախարարությունը և Կոնգրեսը վարում են «նրա (Թրամփի) նախագահական ընտրարշավի անդամների և ռուս պաշտոնատարների հետ նրանց շփումների նկատմամբ»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 



Նման նյութեր