Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Քուվեյթի նորակառույց եկեղեցի
Advertisement 1000 x 90

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն այցելել է Քուվեյթի նորակառույց եկեղեցի

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը Քուվեյթ ժամանելու հաջորդ օրը՝ մայիսի 16-ին, այցելել է տեղի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցի և Ազգային Առաջնորդարան:

Նորին Սրբությունը իր գնահատանքն է հայտնել Առաջնորդ Հայր Սուրբին, ազգային իշխանություններին և բարերարներին` իրենց ղեկավարությամբ կատարած աշխատանքների համար։

Վեհափառ Հայրապետը մայիսի 19-ի առավոտյան պետք է իրականացնի Ազգային Առաջնորդարանի բացումը, իսկ երեկոյան Նորին Սրբության ձեռքով պետք է օծի նորակառույց Սուրբ Վարդանանց եկեղեցին։