ԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են այն մարդուն, որը մայիսի 16-ի երեկոյան փորձել է ներխուժել Սպիտակ տուն: Այս մասին հաղորդվում է գերատեսչության Twitter օգտահաշվում:
«Գաղտնի ծառայությունն արձագանքում է այն մարդու հետ կապված իրադրությանը, որը Փենսիլվանիա-ավենյուում հյուսիսային ցանկապատի մոտ թռել-անցել է հեծանվային կանգնակի վրայով: Կասկածյալը կալանքի տակ է վերցվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անհայտ անձը հեծանվային կանգնակի վրայով թռել-անցել է Սպիտակ տան հյուսիսային ցանկապատի մոտ, որտեղ աշխատում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Reuters գործակալությունը հայտնել է, որ իրավախախտի պատճառով պետության ղեկավարի պաշտոնական նստավայրը ժամանակավորապես շրջափակվել է: