Շանհայում բացվել է պարենամթերքի SIAL China Ասիայում խոշորագույն միջազգային ցուցահանդեսը
Advertisement 1000 x 90

Շանհայում բացվել է պարենամթերքի SIAL China Ասիայում խոշորագույն միջազգային ցուցահանդեսը

 Շանհայում մայիսի 17-ին բացվել է պարենամթերքի SIAL China-2017 Ասիայում խոշորագույն 18-րդ միջազգային ցուցահանդեսը: Ամեն տարի այս ընդգրկուն միջոցառումը, որը վերջին 16 տարիներին անցկացվում է Շանհայում (առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Պեկինում 2000 թվականին), գրավում է մեծածախ ու մանրածախ առևտրի շուկայի ներկայացուցիչներին, խմիչքների և սննդամթերքի արտադրողներին, հյուրանոցային բիզնեսի, ծառայությունների ոլորտի ներկայացուցիչներին և մթերային բիզնեսի հետ կապված բազմաթիվ այլ խաղորդների:

Այս տարի SIAL China-ն անցկացվում է Շանհայի նոր միջազգային ցուցահանդեսային կենտրոնում և գրեթե 150 հազար քառակուսի մետր տարածք է ընդգրկում: Աշխարհի 70 երկրների շուրջ 3,2 հազար մասնակիցներ իրենց արտադրանքն են ցուցադրում 13 սրահներում տեղավորված թեմատիկ տաղավարներում: Սպասվում է, որ ցուցահանդես կայցելեն պարենամթերքի ոլորտի շուրջ 80 հազար պրոֆեսիոնալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: