Վաշինգտոնը և Բրյուսելը հրաժարվել են արգելել ձեռնածանրոցով գաջեթների փոխադրումը Եվրոպայից Ամերիկա ավիաչվերթերում: Այդ մասին հայտնել է բրիտանական BBC հեռուստառադիոկորպորացիան:
Համապատասխան որոշումը Բրյուսելում կայացած հանդիպմանն ընդունել են Միացյալ Նահանգների և Եվրամիության ղեկավարության ներկայացուցիչներն ու փորձագետները:
Կոնսուլտացիաների արդյունքում նշվել է, որ ավիաանվտանգության նպատակով դիտարկվում են այլ միջոցներ, բայց դրանց մասին հաղորդագրության մեջ ոչինչ չի ասվում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: