«Երևանից Մանչեսթեր՝ մի քանի կանգառներով»,- ռուսական «Матч ТВ»-ն նոր ֆիլմ է պատրաստել Հայաստանի ազգային հավաքականի և Անգլիայի «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կիսապատշպան Հենրիխ Մխիթարյանի մասին։
«Հայկական էքսպրես Հենրիխ Մխիթարյան։ Որտե՞ղ և ո՞վ է նրան սովորեցրել այսպես խաղալ։ Ֆուտբոլիստի մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը», ֆիլմը պատմում է այս ամենի մասին։
«Արարատ»-ի նախկին կիսապաշտպան Աշոտ Սահակյանը ֆիլմի՝ Երևան այցելած հեղինակներին օգնել է այցելել Մխիթարյանի տուն, զրուցել նրա հարևանների հետ։ Նրանք եղել են նաև այն դպրոցում, որտեղ սովորել է ֆուտբոլիստը, ինչպես նաև «Փյունիկ»-ի մարզադպրոցում։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հեղինակների հետ զրույցում պատմել է, որ երբեք Մխիթարյանի հետ կոնֆլիկտ չի ունեցել և շատ հեշտ է աշխատել նրա հետ։
Ֆիլմի հեղինակի խոսքով՝ «Նախկին ԽՍՀՄ տարածքում Մխիթարյանից լավ ֆուտբոլիստ չկա: Նա փոքր Հայաստանի մեծ աստղն է»: