1. ՃՈ ՏՄՀՊԱ կենտրոնի տեսուչներին հանձնարարված է տուգանքների որոշումներ կայացնել և տուգանել առանց մտածելու՝ գործելով փող է պետք ամեն գնով սկզբունքով:2. Կամ տվյալ դեպքում գործ ունենք որոշ ժամանակ առաջ մամուլում հայտնված ՃՈ նույն կենտրոնի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի նմանությամբ կատարվող ինչ որ դեպքի հետ, երբ ՃՈ տեսուչները վարչական ակտերն իրական տերերի փոխարեն որոշակի շահագրգռության արդյունքում կազմել էին այլ անհայտ անձանց նկատմամբ: Փաստորեն ՃՈ այս կենտրոնի աշխատակիցները բացարձակապես չեն ազդվում ոչ ՀՀ ոստիկանապետի և ոչ էլ ՀՀ նախագահի՝ բարեփոխվելու ուղղակի հանձնարարություններից:
Քաղաքացին 407 հազար դրամի տուգանքներ է ստացել այլ մեքենայի արած խախտումների դիմաց
| Դիտվել է`
Ֆեյսբուկ սոցիալական ցանցի օգտատեր Ալիկ Մելքումյանը նույն սոցիալական ցանցում վարորդներին համախմբող «Ճանապարհային Ոստիկանություն և Կարմիր գծեր» խմբում արդեն տևական ժամանակ է ինչ բարձրաձայնում է ՃՈ կողմից ակնհայտ, աչք ծակող ապօրինության մասին:
Բանն այն է, որ քաղաքացին 15.04.17-27.04.17 թթ. համար արդեն իսկ ստացել է շուրջ 12 վարչական տուգանք ընդհանուր 407 հազար ՀՀ դրամի մի մեքենայով կատարված խախտումների համար, որն իրեն չի պատկանում, տարօրինակ կերպով ունի նույն համարանիշներն, ինչ իրեն պատկանող մեքենան, սակայն աչք ծակելու աստիճան տարբերվում է իր մեքենայից:Քաղաքացուն պատկանող մեքենան ըստ սոցցանցում իր ներկայացրած վարչական ակտերի բովանդակության Ռենո մակնիշի սեդան դասի մեքենա է: Խախտումները կատարվել են Մերսեդես Ջի (G) դասի արտաճանապարհային մեքենաներով:
ՃՈ տեսուչներն իրենց վարչական ակտերում, ակնհայտորեն տեսնելով, որ խախտում կատարած մեքենան մեղմ ասած Ռենո մակնիշի մեքենա չէ, այլ «ՅԱՇԻԿ» անվանմամբ հայտնի Մերսեդես մակնիշի մեքենա, միևնույն է վարչական ակտեր են կազմել Ռենո Մեգան տեսակի նույն համարանիշներով մեքենայի սեփականատիրոջ նկատմամբ: Կարո՞ղ է արդյոք մարդն, ում մասնագիտությունն է ճանապարհային երթևեկության կազմակերպումը, չտեսնել, չզգալ ու չտարբերել Ռենո Մեգան մակնիշի մեքենան Մերսեդես G դասի մեքենայից:Տվյալ իրավիճակում մարդիկ հակված են մտածել, որ.
Բանը հասել է այնտեղ, որ ֆեյսբուքյան օգտատերերը, հուսահատվելով ՃՈ-ից, սոցիալական ցանցերում փորձում են ինքնուրույն ելքեր գտնել այս ՅԱՇԻԿ-ը հայտնաբերելու և այս խնդիրը լուծելու համար: Այսպես ընթանալու դեպքում, միգուցե արժե լուծարել ՃՈ-ն, միգուցե քաղաքացիների ինքնակազմակերպումն առավել լավ կլուծի ճանապարհային երթևեկության կարգավորման խնդիրները:
Ամենաընթերցված
Advertisement 1000 x 90
ՇԱԲԱԹՎԱ ԹՈՓ ՆՅՈՒԹԵՐԸ