«Ճանաչեք ազգի տականքներին, սրիկա շառլատան շանտաժիստներին…»
Advertisement 1000 x 90

«Ճանաչեք ազգի տականքներին, սրիկա շառլատան շանտաժիստներին…»

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր առավոտից Դավիթի հղի կինը գնացել էր որպեսզի խնդրի կիսաոռաբաց լուսամուտներին, որ մի ամիս ու կես առաջ ձայնագրված հաղորդումը ցույց չտան ու իրենց վերջապես խաղաղություն գտած ու նորից սկսած երջանիկ կյանքը չպղտորեն:

Ծնողները զանգել են ասել են որ խնդրում են այդ հաղորդումը ցույց չտալ եթե իրոք նրանք մտածում են ընտանիքի խաղաղության և համերաշխության մասին, բայց դե իրական նպատակը անգուլպա գալուբոյների և արտասահմանից ֆինանսավորվող հայերի ընտանիք քանդող «կանանց բաժանեմ» հկ-ների և իբր հոգեբանների դա հենց ընտանիքներ քանդելն է, ուրիշի դժբախտության վրա փող աշխատելն է և մարդկանց շանտաժով ստուդիա բերելն ու խայտառակելն է:

Մարդուն ինքնասպանության հասցնելը գիտակցաբար հանցանք է, այդ անգուլպան շատ լավ գիտի որ Դավիթը իր ընտանիքի պատիվը փրկելու համար պատրաստ էր դիմել ծայրահեղ միջոցների քանզի օրենքը մեր երկրում չի պաշտպանում մարդու անձնականը, քանզի մարդիկ ովքեր պարտավոր են հենց պաշտպանել մարդկանց անձնական ինֆորմացիայի գաղտնիությունը առաջինը հենց իրենք են համագործակցում սկանդալային ծրագրերի սատանայապաշտ վհուկների հետ, քանզի մարդը մեր երկրում չգիտի՝ ում դիմի իր իրավունքների պաշտպանության համար:

Ասեմ որ ես ջանք չեմ խնայելու և մինչև վերջին հնարավորությունա օգնելու եմ Դավիթին և իր կնոջը իրենց ոտնահարված իրավունքների համար պատասխանատուներին պատժելու: Ճանաչեք ազգի տականքներին, սրիկա շառլատան շանտաժիստներին, ովքեր սատանային վաճառելով հոգիները գրոշներով այլանդակում են մեր եթերը…»: