«ԿԱՅԾԵՐ»․«Ռազմական դրություն» Տերյան փողոցում. factor.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«ԿԱՅԾԵՐ»․«Ռազմական դրություն» Տերյան փողոցում. factor.am

Մեր քաղաքում կան մարդիկ, ովքեր պատրաստ են մինչև վերջ պայքարել իրենց իրավունքի համար։ Անգամ միայնակ մնալով փլատակների մեջ, Լիլիթն ու Արմենը չեն հուսահատվում։ Հասարակ ընտանիքը հաղթեց չինովնիկներին ու դատավորներին, գործարքի հետևում կանգնած անհայտ օլիգարխներին, քաղաքագլուխներ՝ Երվանդ Զախարյանին ու Գագիկ Բեգլարյանին, որոնց ստորագրությամբ փորձում էին խլել նրանց տունը։

Տերյան փողոցի վերջնամասում գտնվող շենքի բոլոր բնակիչները հեռացել են. ով վարձով է ապրում, ով չնչին փոխհատուցում է ստացել, ով արտագաղթել է երկրից։ Լիլիթն ու Արմենը իրենց երեխաների հետ Տերյան 127-ի վերջին բնակիչներն են։ Նրանք ապրում են ռազմական դրության ռեժիմում․ հեռադիտակները միշտ պատուհանին են, տարածքը հսկում են հավատարիմ շները։

Նախկին ոստիկան Արմենը նույնիսկ հրացան է պահում տանը հնարավոր հարձակման դեպքում պաշտպանվելու համար։

Ինչպես է քաղաքացու, տանտիրոջ կամքը դիմակայում բազմաթիվ ապօրինությունների ու զրկանքների՝ դիտեք «Կայծեր» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ։

factor.am