Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի տարեց մարդ գալիս է Երևանի քաղաքապետարան և ասում.
– Ես պետք է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանամ, որովհետեւ գեներալ Պասկևիչի հետ մասնակցել եմ Երևանի բերդի գրավմանը:
– Շատ լավ,- ասում է աշխատակցուհին,- տեղեկանք բերեք՝ կստանաք:
– Բայց դա 190 տարի առաջ է եղել, ես ո՞նց տեղեկանք բերեմ:
– Չգիտեմ, չգիտեմ, ոնց ուզում եք. հենա՝ Է.Շարմազանովը, Կ. Ավագյանը և էլի մի քանի հոգի բերել են, նաև ներկայացրել են գեներալ Պասկևիչից ստացած՝ «Երևանի գրավման համար» շքանշանն ու շնորհակալագիրը…
Բարի օր, Հայություն»: