Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր մեկնարկել է Norway Chess գերմրցաշարը։
Առաջին տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ-ոքի է ավարտել ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի գրոսմայստեր Ֆաբիանո Կարուանայի հետ պարտիան։
Հավելենք, որ վաղը՝ հունիսի 7-ին Արոնյանը կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ։
Հավելենք, որ մեկնարկային տուրի մյուս պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքի։ Նակամուրա-Գիրի պարտիան դեռ ընթացքի մեջ է։