Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժինը «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային ծրագրում որպես տուրհամակարգող աշխատելու համար աշխատանքի է հրավիրում աղջիկների և տղաների:
Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Ներկայացվող պահանջները հետևյալն են.
– հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
– ուղեկցորդի և զբոսավարի աշխատանքային փորձ կամ զբոսաշրջային ոլորտում կամավորական գործունեության փորձ
Առաջնահերթությունը կտրվի ուսանողներին և երիտասարդներին: Հայտերն ընդունվում են մինչև ս/թ. օգոստոսի 24–ը:
Տեղեկությունների համար դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժին:
Հեռ.՝ (011) 514-230; էլ.հասցե՝ [email protected]