
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց Սենթ Լուիսի մրցաշարում:
Սենթ Լուիսում ընթացող արագ և կայծակնային մրցաշարերից ավարտից երկու տուր առաջ Արոնյանն արդեն անհասանելի էր հետապնդողներից: Ի վերջո հայ գրոսմայստերը հավաքեց 24,5 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող:
Արոնյանը հաղթեց Յան Նեպոմնյաշչուն, Լե Կուանգ Լիեմին, Ֆաբիանո Կարուանային 7 Լենիեր Դոմինգեսին: Պարտվեց միայն Դավիդ Նավարային: