Թիավարության Օլիմպիական կրկնակի չեմպիոն Ալեքս Գրեգորին «Instagram»-ի էջում տեղադրել է իր ձեռքերի լուսանկարը` Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում տևական ժամանակ նավակով թիավարելուց հետո:
Թիավարողների «ThePolarRow» միջազգային թիմը Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում իր առաքելությունն ավարտել է երկուշաբթի` օգոստոսի 28-ին:
Թիմը կարողացել է 11 համաշխարհային ռեկորդ սահմանել ծրագրված 12-ից:
«Իմ ձեռքերի լուսանկարը թաց ձեռնոցներում երկար մնալուց հետո: Նախկինում երբեք այսպիսի բշտիկներ չեմ ունեցել. ծովային աղի ջուրը ներծծվել է մաշկիս մեջ: Սա դժոխային փորձություն էր: Շատ ուրախ եմ, որ «ThePolarRow»-ի մասը կազմեցի, բայց նաև անհամբեր եմ, թե երբ եմ վերադառնալու տուն»,- գրել է բրիտանացի մարզիկը: