Աշխարհի 2018թ. առաջնության Ասիայի գոտու որակավորման փուլի որոշիչ տուրում Սաուդյան Արաբիան նվազագույն հաշվով հաղթել է Ճապոնիային:
Սաուդյան Արաբիան զբաղեցրել է B խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղը` դառնալով 7-րդ ընտրանին, որը նվաճել է ԱԱ-2018-ի ուղեգիր:
3-րդ տեղը զբաղեցրած Ավստրալիան անցումային խաղեր կանցկացնի A խմբի 3-րդ տեղը զբաղեցրած Սիրիայի հետ:
Անցումային խաղերի արդյունքում հաղթող դարձած հավաքականն իրավունք կունենա անցումային խաղ անցկացնել ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու 4-րդ տեղը զբաղեցրած ընտրանու հետ: Ներկա պահին 4-րդ տեղը զբաղեցնում է Հոնդուրասը: