Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած հայ գործարարը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման
Advertisement 1000 x 90

Մոսկվայի բանկերից մեկում պատանդներ վերցրած հայ գործարարը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Մոսկվայի շրջանային դատարանն այսօր որոշում է կայացրել հայազգի գործարար Արամ Պետրոսյանին, ով անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ էր վերցրել, դատապարտել 12 տարվա ազատազրկման:

«Դատարանը Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով («Որպես զենք կիրառվող առարկայի օգտագործմամբ  2 և ավելի անձանց պատանդ վերցնելը») և 205-րդ հոդվածի 1-ին մասով («Ահաբեկչություն»): Արամ Մանուկյանը պատիժը կկրի խիստ ռեժիմի գաղութում, այսինքն՝ 2016 թվականի օգոստոսի 24-ից հաշված:

Այս ամենից բացի, դատարանը Պետրոսյանին դատապարտել է մեկ տարի ժամկետով ազատության սահմանափակմամբ՝ պատիժը կրելուց հետո նա առանց հատուկ պետական մարմնի թույլտվության չի կարող Մոսկվայի մարզի սահմաններից դուրս գալ և բնակավայրը փոխել: Որպես իրեն արդարացուցիչ խոսք, Արամ Մանուկյանը, նիստերի դահլիճից դուրս գալիս, բղավել է հետևյալը. «Ինձ պատմությունը կարդարացնի»:

Ավելացնենք, որ անձամբ Արամ Պետրոսյանն իրեն մեղավոր է ճանաչել միայն մեղավոր պատանդներ վերցնելու համար, բայց խնդրել է իրեն արդարացնել ահաբեկչության հոդվածով:

Հիշեցնենք, որ սնանկացած գործարարը գրավել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը՝ պատանդներ վերցնելով, սակայն որոշ ժամանակ անց բաց էր թողել պատանդներին և հանձնվել ոստիկաններին:

asekose.am