Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Իզաբելլա Յայլյանը դարձել է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթանում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Կանանց 58 կգ քաշային կարգում Յայլյանը հրում վարժությունում բարձրացրել է 85 կգ՝ դառնալով փոքր բրոնզե մեդալակիր, իսկ հրումում նա գլխավերևում պահել է 110 կգ (փոքր արծաթե մեդալակիր): Երկամարտի 195 կգ Իզաբելլա Յայլյանը դարձել Եվրոպայի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր: