
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն իր ակումբի`«Սինա Սանատի» հետ դարձել է Իրանի ակումբային առաջնության փոխչեմպիոն:
Մանուկյանը երկու գոտեմարտ է անցկացրել իր ակումբի կազմում ու վստահ հաղթանակներ տարել` 5:1 ու 11:0 հաշիվներով: Եզրափակչում «Սինա Սանատը» զիջել է «Ռազիին» և նվաճել առաջնության արծաթե մեդալները:
Հիշեցնենք, որ 2016 թվականին Մաքսիմ Մանուկյանը հենց «Ռազի» ակումբի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով թուրք ըմբիշին:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Մանուկյանը դեկտեմբերին մասնակցելու է աշխարհի ակումբային առաջնությանը, սակայն դեռ պարզ չէ, թե որ ակումբի կազմում:
armsport.am