Ռուսաստանի առողջապահության նախարարությունը զգուշացնում է մահացու վտանգավոր ինֆեկցիայի մասին` տարածված Իսպանիայում ու Պորտուգալիայում:
Նախարարությունը նշում է այս փաստը` որպես որհուրդ հանգստավայր ընտրելիս: Լիսաբոնի հիվանդանոցում լեգիոնելոզ նոր ինֆեկցիայով վարակված 28 հիվանդ կա, հաղորդում է Россия 24 ալիքը: Իսպանական հյուրանոցներից մեկում այս ինֆեկցիայով վարակվել են միանգամից 13 տուրիստներ, նրանցից մեկը մահացել է: Եվս 2 անձ այս ինֆեկցիայից մահացել է Կատալոնիայում:
Լիգիոնելոզը հիմնականում ուղեկցվում է հազով, տարածվում է թոքերի շրջանում, ախտահարում մարսողական օրգանները, կենտրնական նյարդային համակարգը, անցնում է օդակաթիլային ճանապարհով: